ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 2-ին, կազմել է 477.21 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.24 դրամով։ Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքը։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 553.42 դրամ՝ ավելանալով 1.25 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 650.91 դրամ՝ նվազելով 1.19 դրամով։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.64 դրամ՝ նվազելով 0,10 դրամով։