ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության հետ 2022-2027 թթ.միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրմանը։ Այս մասին համապատասխան կարգադրագիր է ներակացրել ՌԴ կառավարությունը, որը տեղադրվել է պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում:
«Ընդունել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության առաջարկը, որը համաձայնեցված է Ռուսաստանի ԱԳՆ – ի և գործադիր իշխանության այլ շահագրգիռ դաշնային մարմինների հետ, Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2022-2027 թվականների միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի ստորագրման մասին», – ասված է հրամանագրում:
Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է համագործակցության ծրագիր ստորագրել Ռուսաստանի կառավարության անունից։