Բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում 2021 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 1 232,5 հազար մարդ կամ աշխատուժի թվաքանակի 1.3 տոկոսը:
2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ԵԱՏՄ-ում բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը կրճատվել է 69,7 տոկոսով։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Ըստ վերջին տվյալների՝ ԵԱՏՄ-ում գործազրկության մակարդակը 2021 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է աշխատուժի թվաքանակի 5.0% –ը, Հայաստանում այդ ցուցանիշը 15.0% է, Բելառուսում ՝ 4.0% , Ղազախստանում ՝ 4.9%, Ղրղզստանում ՝ 5.8%, Ռուսաստանում ՝ 4.9%։