Առաջին երեք եռամսյակի տվյալներով մեկուկես տնտեսական անկում ունենք գյուղատնտեսության մեջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Armenia Today-ի դիտարկմանը, որ, ըստ տվյալների, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է նաև գյուղատնտեսության անկմամբ։
Գյուղոլորտի անկման ամենակարևոր գործոնը եղել է սննդամթերքի գների բարձր աճը, շատ մեծ կապ ունի նաև ոռոգման համակարգի վատ աշխատանքը։
Հարցին՝ Սյունիքում ներդրումներ կատարվո՞ւմ են, նա հայտնեց, որ կառավարության հաջորդ նիստին կներկայացվի մի ծրագիր, որը վերաբերում է Մեղրիի ազատ տնտեսական գոտում իրանական խոշոր ընկերությունների կողմից նախատեսվող ներդրումներին։
Դիտարկմանը՝ կա՞ն խնդիրներ, որոնք առաջացել են այն պատճառներով, որ ադրբեջանցիները փակել են մի շարք ճանապարհներ՝ նա ասաց․
«Այդ ճանապարհները, ըստ քարտեզների, գտնվում են Ադրբեջանի տարածքում»։
Քերոբյանը այս համատեքստում խնդրեց հեգնանքով հարցեր չտալ։
Մանրամասները՝ տեսանյութում: