Արաբական Միացյալ Էմիրությունների և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը քննարկվել է ՌԴ-ի և ԱՄԷ-ի միջկառավարական հանձնաժողովում: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը:
Մանտուրովը նշել է, որ հարցը մանրամասն քննարկվել է։
«Փորձել ենք մեր կողմից նկարագրել, թե ինչպես է դա տեղի ունեցել այլ երկրների՝ Վիետնամի, Իրանի, Սերբիայի, Սինգապուրի, այլ երկրների հետ։ Այսօր այդ մասով փոխգործակցություն է ընթանում է Եգիպտոսի, Հնդկաստանի հետ։ Մենք ամեն կերպ կաջակցենք նրանց, քանի որ մենք խիստ շահագրգռված ենք այդ հարցում»,- հավելել է նա։
Մանտուրովը պատմել է, որ ԵՏՀ-ին ազատ առևտրի գոտու հայտն իրենք են ներկայացրել ԱՄԷ-ին։ Նա հիշեցրել է, որ անցյալ տարի Ռուսաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 3,3 մլրդ դոլար։