Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 14-ը Վրաստանը Հայաստան է արտահանել 3052 տոննա խուրմա և արքայանարինջ: Այս մասին ասված է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ։
Աղբյուրը նշում է, որ արտահանվող խուրմայի և արքայանարինջի արտահանման արժեքը կազմում է 4,3 մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ խուրմայի և արքայանարինջի արտահանման ծավալն աճել է 2206 տոննայով (35 տոկոս), իսկ արժեքն աճել է 856 հազար ԱՄՆ դոլարով (25 տոկոս):
«Խուրման և արքայանարինջն արտահանվել են հիմնականում Ռուսաստան (3089 տոննա), Հայաստան (3052 տոննա), Ուկրաինա (2172 տոննա), Թուրքիա (108 տոննա), Ղազախստան (62 տոննա), Մոլդովա (39 տոննա) և ոչ մեծ ծավալներով այլ երկրներ (9,9 տոննա)», – ասված է հաղորդագրության մեջ: