Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,3%-ով:
Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի տվյալները։
Ըստ աղբյուրի՝ արդյունաբերական արտադրության ծավալը հունվար-հոկտեմբերին աճել է 1,1, շինարարության ծավալը՝ 5,9 տոկոսով։
Առևտրի ծավալի աճը նշված ժամանակահատվածում կազմել է 7%, մատուցված ծառայությունների ծավալը՝ 6,4%:
2021 թվականի հունվար-հոկտեմբերին սպառողական գների ինդեքսը աճել է 6,9%-ով, արդյունաբերական ապրանքների գների ինդեքսը՝ 9,9%-ով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 3,1%-ով։
Արտաքին ապրանքաշրջանառության ծավալը 2021 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13.6%-ով. այդ թվում՝ արտահանումն աճել է 16,9, ներմուծումը՝ 11,8 տոկոսով։