Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է 254 Մվտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Կառավարության ղեկավարը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի ուղեկցությամբ շրջայց է կատարել էլեկտրակայանով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Ծրագրի իրականացման համար ներդրվել է շուրջ 270 միլիոն դոլար: Շինաշխատանքներում ներգրավված է եղել 1200 աշխատակից, իսկ էլեկտրակայանի գործարկումից հետո ստեղծվել է մշտական 50 նոր աշխատատեղ:
Նշենք, որ Երևանի ՋԷԿ-ի նոր ջերմային էներգաբլոկը կդառնա գերցածր գներով էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի արտադրության առաջին նախագիծը։
Հիշեցնենք, որ Երևանի ՋԷԿ-ի նոր ջերմային էներգաբլոկի կառուցման նախագծի իրականացման մեջ ներգրավված է նաև Siemens AG ընկերությունը։