Էկոնոմիկայի նախարարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերի մի մասը շարունակելու նպատակով կառավարությունը 8 միլիարդ դրամ հատկացրեց։ Ինչպես հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ այս ծրագրերն ընդունվել են ընթացիկ տարվա փետրվարին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ անցած տարի կորոնավիրուսի հետևանքով իրականացվել է աջակցության 25 ծրագիր տարբեր ոլորտներում։ Քանի որ կորոնավիրուսի հետևանքները դեռ հաղթահարված չեն, անհրաժեշտ է շարունակել աջակցության ծրագրերի իրականացումը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին նշեց, որ տնտեսական աջակցության ծրագրերի շրջանակներում ստեղծվել է 120 մլրդ դրամի արտոնյալ վարկերի պորտֆել՝ ընդգրկելով 2500 շահառու։ Գյուղատնտեսության ոլորտում ստեղծվել է 76 մլրդ դրամի պորտֆել՝ ներառյալ ֆիզիկական անձանց պորտֆելները։
Մանրամասները՝ տեսանյութում։