Առաջիկայում կքննարկվի թուրքական ապրանքների էմբարգոյի հանման հարցը։
Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Թուրքական ապրանքների վրա էմբարգոյի որոշումն իրականացվել է քաղաքական դրդապատճառներով և կայացվել է հոկտեմբերի 20-ին, երբ մենք գտնվում էին պատերազմի թոհուբոհի մեջ։ Հանելու շարժառիթն էլ է քաղաքական, որոնք ներկայումս դրական սցենարով են ընթանում։ Այս արգելքը հիմնավորվածությունը ներկայումս թուլանում է»,-հայտարարել է Քերոբյանը։
Թուրքական լիրան էապես արժեզրկվել է և հետևաբար թուրքական ապրանքները ավելի են էժանացել, այդ պատճռով ռիսկը հայկական ապրանքների համար ավելի է մեծացել, հայտարարել է Քերոբյանը։
Ըստ Քերոբյանը՝ առաջիկայում կքննարկվի թուրքական ապրանքների արգելքի հանման հարցը։ «Մենք քննարկել ենք թուրքական ապրանքների ազդեցությունների հարցը։ Թե՛ դրական և թե՛ բացասական միտումներ են նկատվել։ Կախված նրանից, թե ինչ որոշում կկայացվի, մենք կորոշենք ինչպես օգնենք մեր սպառողներին»,-նշել է նա։