Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված որոշակի բացասական ազդեցություն սպասում ենք։ Սակայն եկամուտների հավաքագրման առաջին եռամսյակի ցուցանիշների առումով ռիսկեր չկան։ Այս մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան կառավարության նիստից հետո տված ճեպազրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նա նշեց, որ եռամսյակի գումարը հունվարի և փետրվարի մեջ բաշխելով՝ առաջինի համար ստացել են 135 միլիարդ, իսկ երկրորդ դեպքում՝ 112 միլիարդ եկամուտ։ Երկու դեպքում էլ պլանը գերակատարված է։
«Մի քանի միլիարդ դրամով ավելի հավաքագրում է եղել, քան մեր հաշվարկներն են։ Այս առումով բավական դրական դինամիկա ունենք»,- ասաց Բադասյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակն իհարկե կունենա իր բացասական ազդեցությոունը, սակայն չպարզաբանեց, թե դրա դեմն առնելու համար ինչ միջոցներ են ձեռնարկելու։
Մանրամասները՝ տեսանյութում։