ԶԼՄ-ներում շրջանառվում է, որ մի քանի օր է, ինչ հայաստանյան բանկերը դոլար չեն վաճառում, այլ փոխարենը՝ իրենց հաճախորդներին առաջարկում են դրամով գործարքներ անել։ Հաճախորդներն, իբրև, չեն կարողանում անգամ իրենց դոլարային փոխանցումները ստանալ համապատասխան արժույթվ։
Տեղեկությունը պարզելու նպատակով Armenia Today-ը կապ հաստատեց մի քանի բանկերի լրատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատուների հետ։ Մասնավորապես՝ «Կոնվերս» և «Ամերիա» բանկերից հերքեցին տեղեկությունը։ Նրանք ասացին, որ այդպիսի բան գոյություն չունի, բոլոր գործարքները կատարվում են սովորական ընթացակարգով։
Հիշեցնենք, որ աշխարհքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ դոլարի կուրսը կտրուկ բարձրացել է, իսկ ռուսական ռուբլունն՝ ընկել։ ԿԲ տվյալների համաձայն՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 7-ին, կազմել է 510,18 դրամ:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 552,83 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 671,04 դրամ, իսկ ռուսական ռուբլունը՝ 3,74 դրամ: