Ռուսաստանից Հայաստան ներկրվող մեծ խմբաքանակի ապրանքներ Լարսի անցակետով չեն կարողանում անցնել, ճանապարհն անանցանելի է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ այդ ճանապարհը դեռ մի քանի օր էլ հնարավոր է՝ փակ մնա։
«Եղանակային պայմաններոի փոփոխությամբ ճանապարհը անցանելի կդառնա, և այդ ապրանքները կհասնեն Հայաստան»,- նշեց նա։
Բադասյանը նշեց, որ ՌԴ-ի դեմ սակցիաներով բացասական հետևանքներ են ունենալու Հայաստանի առևտրաշրջանառության վրա։ «Արտահանումների բավականին լավ տեմպ ունեինք հունվար-փետրվարին, որը նոր իրավիճակով պայմանավորված՝ նվազման կգնա, ինչը վատ է, բայց պետք է հետևենք իրադարձություններին»,- նշեց նա։
Ըստ Բադասյանի՝ ինչ վերաբերում է դեպի Իրան մեքենաների մեծ հոսքին, որն անցնում է Տաթևի ճանապարհով, ապա պայմանավորված եղանակային պայմաններով, երբեմն խափանվում է, բայց դա չի ազդում ՀՀ-Իրան առևտրաշրջանառության վրա։