Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հավանություն է տվել ինտերնետ-առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերվող ապրանքների անմաքս ներմուծման սահմանաչափի 200 եվրոյից մինչև 1000 եվրո ավելացմանը, հաղորդում է Интерфакс-ը:
Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԵՏՀ նախագահի օգնական Իյա Մալկինան, սահմանաչափը կավելացվի ժամանակավոր հիմունքներով՝ մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1 – ը: Այն գործելու է փոստային առաքանիներով կամ փոխադրողների կողմից առաքվող ապրանքների նկատմամբ։
Այն դեպքում, երբ ծանրոցի արժեքը գերազանցում է այդ գումարը կամ դրա քաշը կազմում է 31 կգ-ից ավելի, անհրաժեշտ կլինի վճարել տուրքը պատվերի արժեքի 15% – ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կգ-ի համար 2 եվրո: