Կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության առաջարկով կսուբսիդավորի Փոթի-Կովկաս լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը։ Համապատասխան որոշում ընդունվեց այսօրվա՝ մարտի 24-ի նիստում։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունը ներկրման և արտահանման ժամանակ բախվել է Վերին Լարսի անցակետի փակ լինելու հետ։ Այդ իսկ պատճառով հարցը, նրա խոսքով, ունի ֆունդամենտալ լուծում։
Ինչպես իր հերթին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտը դրվում է երկաթուղային բեռնափոխադրման վրա։ Կառավարությունը 6 ամիս ժամկետով կսուբսիդավորի նախագիծը՝ հույս ունենալով, որ այդ համակարգը կծառայի նպատակին ու կփակի իր ծախսերը։