Կրասնոդարի երկրամաս է ժամանել Հայաստանի պատվիրակությունը։ Նախատեսվում են բանակցություններ գործարարների միջև, այցելություն տարածաշրջանի առաջատար ձեռնարկություններ։ Այս մասին հայտնում է «Кубань 24»-ը՝ վկայակոչելով երկրամասային վարչակազմի մամուլի ծառայությանը։
Ինչպես հայտարարել Է Կուբանի փոքր և միջին բիզնեսի ներդրումների ու զարգացման դեպարտամենտի ներդրումային մարքեթինգի, արտահանման վարչության պետ Նիկոլայ Կորսակովը, 2021 թվականին Կրասնոդարի երկրամասի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 15 տոկոսով և հասել 111,4 մլն դոլարի:
«Երկրամասի և հանրապետության առևտրատնտեսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, որը, այդ թվում, օգնում է բացահայտել նման միջոցառումները»,- նշել է Կորսակովը: