Ռուսներ, սահմանափակումների և մատակարարումների ուշացման պայմաններում կարող են իրենց սովորական իտալական, իսպանական կամ ֆրանսիական գինիները փոխարինել հայրենական, ինչպես նաև Հայաստանի և մի շարք այլ երկրների գինիներով։ Այս մասին «Ֆորտ» գինու առևտրային ընկերության ներմուծման տնօրեն Դարիա Սոլոգուբը հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Փորձագետի խոսքով՝ վերջին հինգ տարիների ընթացքում հայկական գինիների որակը զգալիորեն աճել է։ Սակայն Հայաստանում բարձրորակ գինիների արտադրությունը դեռ արհեստագործական բնույթ է կրում։ Բացի այդ, մի քանի տարի առաջ թուրքական գինիները սկսեցին ժողովրդականություն ձեռք բերել տարածաշրջանի հանգստավայրերի ափին գտնվող բազմաթիվ ռուս ռեստորատորների ձեռնարկությունների բացման ֆոնին:
Նշենք, որ 2021 թվականին Հայաստանում գինու արտադրության ծավալը գերազանցել է 13 մլն լիտրը, ինչը 18,8%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Միաժամանակ 19,5%-ով նվազում է գրանցվել շամպայնի շարքում՝ մինչև 903,6 հազար լիտր։ Ավանդաբար հայկական գինու արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։