ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ հանդիպման ընթացքում գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների միջև հունվար-փետրվարին գրանցված առևտրաշրջանառության ծավալների էական աճի փաստը: Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։
«Հայտնել եմ անհանգստությունս մեր երկրների միջեւ մարտ ամսին առեւտրի ոլորտում ցուցանիշների նկատելի նվազման վերաբերյալ. առաջարկել եմ տանել աշխատանքներ պատճառները հրատապ վերացնելու ուղղությամբ»,-նշել է Քերոբյանը։
Դենիս Մանտուրովը կարևորել է համագործակցության զարգացումը հանքարդյունաբերության, մետալուրգիայի, քիմիական արդյունաբերության և գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտներում։