Հայաստանի առևտրային բանկերը մայիսի 26-ի դրությամբ ԱՄՆ դոլարը գնում են միջինը 441.53 դրամ փոխարժեքով, վաճառքն իրականացվում է միջինը 451.29 դրամով։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ եվրոն ընդունվում է միջինը 467.74, վաճառվում՝ 487.21 դրամով։ Ռուսական ռուբլին առևտրային բանկերի կողմից գնվում է 6.87, վաճառվում՝ 8.04 դրամով։
Բրիտանական ֆունտն ընդունվում է 544.66, իսկ վաճառքն իրականացվում է 575.41 դրամով։