Ծառայությունների արտահանման էական աճը և ֆինանսական հոսքերը նպաստում են արժութային շուկայում դրամի արժևորմանը։ Գնահատվում է, որ առաջիկայում այս հանգամանքը դրական ազդեցություն կփոխանցի ներքին գնաճային միջավայրի թուլացման ուղղությամբ։ Այս մասին այսօր հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նա ընդգծել է, որ ԿԲ-ն հետևողական է լինելու գնաճի կայունացման հարցում։
«Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին»,- ասել է նա։
Նա նշել է ՀՆԱ-ի՝ նախկինում 116 տոկոս աճի կանխատեսումը վերանայվել է, այժմ կանխատեսվում է ՀՆԱ-ի 4,9 տոկոս աճ։
Անդրադառնալով դրամի արժևորման հետևանքներին, այն հանգամանքին, որ դրանից տուժում են հատկապես մեր արտահանողները՝ Մ․ Գալստյանը նշեց․ «Չեմ բացառում դեպքեր, երբ դրամի արժևորումը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել որոշ ընկերությունների համար։ Բայց այստեղ հարցն այն է, թե ինչպես ենք լուծելու այդ խնդիրը։ Լուծման մի տարբերակը դրամի փոխարժեքն արհեստականորեն արժեզրկելն էր, ինչով, սակայն, մենք գնաճային մի նոր՝ ավելի վատ իրավիճակ ենք ստեղծելու, որը հարվածելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ներառյալ արտահանողներին»։
Մանրամասները՝ տեսանյութում։