Հայաստանի արժութային շուկայում ռուսական ռուբլու արժեզրկման գործընթացը շարունակվում է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Հուլիսի 4-ի առավոտից երկրի առևտրային բանկերը ռուսական արժույթը գնում են 6,65 դրամով, վաճառում՝ 7,82 դրամով։
Ամերիկյան դոլարի առքի գինը 401.41 դրամ է, վաճառքինը՝ 411.06 դրամ։
Եվրոյի առքը 413,15 դրամ է, վաճառքը՝ 432,97 դրամ։
Բրիտանական ֆունտի առքը 475,90 դրամ է, վաճառքը՝ 510,43 դրամ։