Հայաստանի արտարժույթի շուկայում կրկին սկսվեց ազգային արժույթի` դրամի արժեւորումը։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այս տվյալների՝ օգոստոսի 13-ի առավոտյան հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 406.62 դրամ միջին գնով՝ դրանով իսկ պահպանելով նախորդ աշխատանքային օրը առաջարկված գինը։ Վաճառքն իրականացվում է 416.49 դրամ միջին գնով՝ ուրբաթ օրվա համեմատ նվազելով 0.06 դրամով։
Եվրոյի փոխարժեքը մնացել է նախորդ օրվա նույն մակարդակում։ Եվրոպական արժույթի առքն իրականացվում է 414.03 դրամով, վաճառքը՝ 434.56 դրամով։
Ռուսական ռուբլու միջին փոխարժեքը գնման ժամանակ նվազել է 0.02 դրամով և կազմել 6.04 դրամ։ Վաճառքի ժամանակ ռուսական արժույթի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 6.94 դրամ։
Բրիտանական ֆունտը երկրի առևտրային բանկերի կողմից գնվում է 477,79 դրամ գնով, ինչը 1,17-ով պակաս է նախորդ օրվա առաջարկից։ Բրիտանական արժույթի վաճառքն իրականացվում է 515,75 դրամով՝ նախորդ աշխատանքային օրվա համեմատ էժանանալով 1,66 դրամով։