Հայաստանի արժութային շուկայում եվրոն, ռուբլին և ֆունտը թանկացել են։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ օգոստոսի 25-ի առավոտյան հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 404,53 դրամով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն էժանացել է 0,06 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 414.19 դրամով կամ նախորդ օրվա համեմատ 0.15 դրամով էժան։
Եվրոյի միջին կշռված փոխարժեքն առքի ժամանակ 400.12 դրամ է՝ թանկանալով 0.11 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 419.12 դրամով, ինչը 0.11 դրամով պակաս է նախորդ օրը առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի գինն աճել է 0.03 դրամով և կազմել 6.22 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.96 դրամնով՝ օգոստոսի 24-ին առաջարկված գնից 0.02 դրամով պակաս։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 463,64 դրամով, ինչը 2,37 դրամով ավելի է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքն աճել է 1.56 դրամով՝ կազմելով 500.46 դրամ։