Սեպտեմբերի 1-ի առավոտյան հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 403.94 դրամ միջին գնով։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այս տվյալների՝ դոլարի վաճառքն իրականացվում է 413.65 դրամ միջին գնով։
Եվրոպական արժույթի առքն իրականացվում է 400.71 դրամով, վաճառքը՝ 418.56 դրամով։ Ռուսական ռուբլու միջին փոխարժեքը գնման ժամանակ կազմել է 6.23 դրամ։ Վաճառքի ժամանակ ռուսական արժույթի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 6.89 դրամ։ Բրիտանական ֆունտը երկրի առևտրային բանկերի կողմից գնվում է 455.57 դրամ գնով, ինչը 1,90-ով պակաս է նախորդ օրվա առաջարկից։ Բրիտանական արժույթի վաճառքն իրականացվում է 487.36 դրամով՝ նախորդ աշխատանքային օրվա համեմատ էժանանալով 2,20 դրամով։