Հայաստանի արժույթի շուկայում եվրոն, ռուբլին և դոլարը թանկացել են. Բրիտանական ֆունտը նվազել է. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 20-ի առավոտյան երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 419,35 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը թանկացել է 0,06 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 430,65 դրամ միջին գնով կամ 0,39 դրամով ավելի, քան նախորդ օրը։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 415.06 դրամ է՝ թանկանալով 0.50 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 432.38 դրամ միջին գնով, ինչը 0.45 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.04 դրամով և կազմել 6.56 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 7.19 դրամ միջին գնով, որը երեկվա համեմատ չի փոխվել։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 462.54 դրամ միջին գնով, ինչը 0.84 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը նվազել է 1.63 դրամով՝ կազմելով 493.46 դրամ։