Հայաստանի արժույթի շուկայում դրամն սկսել է ամրապնդվել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ սեպտեմբերի 22-ի առավոտյան երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 418,82 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն էժանացել է 0,05 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 429,79 դրամ միջին գնով, որը երեկվա համեմատ չի փոխվել։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 408,50 դրամ է՝ գնի 0,05 կորուստով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 427,74 դրամ միջին գնով, ինչը 0,06 դրամով գերազանցում է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնին։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.09 դրամով և կազմել 6.45 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 7.12 դրամ միջին գնով, որը սեպտեմբերի 21-ին առաջարկված գնի համեմատ մնացել է անփոփոխ։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 455.11 դրամ միջին գնով, ինչը 0.20 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ չի փոխվել՝ կազմելով 486,46 դրամ։