Հայաստանի արժույթի շուկայում այսօր սեպտեմբերի 25-ի համեմատ փոփոխություններ չեն գրանցվել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 26-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 408,38 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 414.94 դրամ միջին գնով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 390,47 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 405.35 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 6.76 դրամ։ Ռուսական արժույթը վաճառվում է 7,35 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 423.83 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 450,50 դրամ։