Հայաստանի արժույթի շուկայում արտարժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 1-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 401,91 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը թանկացել է 0,75 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 408.50 դրամ միջին գնով՝ երեկվա համեմատ աճելով 0.70 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 389.21 դրամ է՝ գնին ավելացնելով 5.27 դրամ։ Եվրոպական արժույթը վաճառվում է 405,09 դրամ միջին գնով, ինչը ուղիղ 6 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.50 դրամով և կազմել 6.15 դրամ։ Ռուսական արժույթը վաճառվում է 7.55 դրամ միջին գնով՝ սեպտեմբերի 30-ին առաջարկված գնի համեմատ աճելով 0.34 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 436,75 դրամ միջին գնով, ինչը 11,30 դրամով ավելի է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 12,59 դրամով՝ կազմելով 465,19 դրամ։