Հայաստանի արտարժույթի շուկայում դրամն ամրապնդվել է բոլոր արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 400,29 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,67 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 406,65 դրամ միջին գնով՝ երեկվա համեմատ նվազելով 0,80 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքը գնման ժամանակ 388,41 դրամ է, գինը նվազել է 2,31 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 403,88 դրամ միջին գնով, ինչը 1,92 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.03 դրամով և կազմել 6.22 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 7.07 դրամ միջին գնով, որը հոկտեմբերի 6-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.08 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 439.06 դրամ միջին գնով, ինչը 4.82 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 5.06 դրամով՝ կազմելով 465.94 դրամ։