2022թ.առաջին 9 ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 մլն 240 հազար մարդ, սեպտեմբերին հանրապետությունում եղել է 198 074 զբոսաշրջիկ։ Այս մասին Facebook-ում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախարարի հրապարակած տվյալներից հայտնի է դառնում, որ 2021 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 619 հազար մարդ (անցյալ տարի Հայաստան է այցելել 870 հազար զբոսաշրջիկ): 2021 թվականի սեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը կազմել է 124 522։
2022 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 49 % – ը եղել են ՌԴ – ից (2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 39%), 8% – ը ժամանել են Վրաստանից, 7% – ը՝ Իրանից, 4% – ը՝ ԱՄՆ-ից, ևս 2% – ը՝ Գերմանիայից: