Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է դոլարի և ռուբլու նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 27-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,65 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն էժանացել է 2,62 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 398.12 դրամ միջին գնով՝ երեկվա համեմատ նվազելով 2.47 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքը գնման ժամանակ 388 դրամ է՝ թանկանալով 2,12 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 404,06 դրամ միջին գնով, ինչը 1,94 դրամով գերազանցում է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնին։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.03 դրամով և կազմել 6.05 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.69 դրամ միջին գնով, որը հոկտեմբերի 26-ին առաջարկված գնի համեմատ ցածր է 0.07 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 445.03 դրամ միջին գնով, որը նախորդ օրվա համեմատ աճել է 3.53 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 4,47 դրամով՝ կազմելով 470,41 դրամ։