Հայաստանի արժույթի շուկայում այսօր նոյեմբերի 6-ի համեմատ փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերի 7-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 392,09 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 398.50 դրամ միջին գնով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 384,65 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 399,85 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 6.11 դրամ։ Ռուսական արժույթը վաճառվում է 6,70 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 435.40 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 460,34 դրամ։