Ռուսաստանցիների զանգվածային տեղափոխումը Հայաստան և Վրաստան 2022 թվականին նպաստել է ՀՆԱ-ի զգալի աճին և երկու հանրապետությունների արժույթների ամրապնդմանը։ Այս մասին հայտնում է Forbes Russia-ն՝ վկայակոչելով S&P Global Ratings-ը։
2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի և Վրաստանի ՀՆԱ աճը կազմել է համապատասխանաբար 13,1% և 10,3%՝ Ռուսաստանից դրամական փոխանցումների կտրուկ աճի, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային ներհոսքի հաշվին ներքին պահանջարկի աճի պատճառով, ասվում է հոդվածում։
Ռուսաստանցիների ներհոսքը Հայաստան և Վրաստան նույնպես ամրապնդեց նրանց ազգային արժույթները։ Նշվում է, որ երկու երկրների արժույթները փետրվարի վերջից անշեղորեն աճում են, այն դեպքում, երբ մյուս զարգացող շուկաների մեծ մասի արժույթներն ամենուր արժեզրկվել են: Մարտի սկզբից վրացական լարին և հայկական դրամը դոլարի նկատմամբ աճել են համապատասխանաբար 20% և 30% – ով, ինչը այդ արժույթներն առաջատար է դարձրել զարգացող երկրների հատվածում փոխարժեքի աճի առումով։
ԱԴԾ Սահմանային ծառայության տվյալներով՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին ռուսաստանցիները Հայաստան են մեկնել ավելի քան 267,3 հազար անգամ, իսկ Վրաստան՝ 461 հազար։
Ավելի վաղ Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ երկրում տնտեսական աճ են կանխատեսում ավելի վաղ կառավարության կանխատեսած 7 տոկոսից ցածր և գտնվում է 4,5 տոկոսի սահմաններում: