Նոյեմբերի 15-ին «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ մտնող «Ֆորա-բանկ» ԲԲԸ-ն դարձել է «Мир» վճարային համակարգի անմիջական մասնակիցը, Armenia Today-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:
Ուղղակի մասնակցի կարգավիճակը, նշել են այնտեղ, հաստատում է բանկի տեխնիկական պատրաստվածության բարձր աստիճանը վճարային գործիքների հետագա զարգացման համար:
Նոր կարգավիճակը թույլ կտա Ֆորա-Բանկին մասնակցել «Мир» վճարային համակարգի ավելի շատ նախագծերի, իրականացնել համատեղ նախագծեր, օպերատիվ կերպով ներդնել քարտային նոր պրոդուկտներ և վճարային ծառայություններ, պարզաբանել են բանկի մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Forbes բիզնես պարբերականը «Ֆորա-Բանկը» ներառել է Ռուսաստանի ամենահուսալի բանկերի վարկանիշում:
«Ֆորա-Բանկ» (ԲԲԸ) (Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի 03.12.2014 թ.թիվ 1885 ընդհանուր լիցենզիա) խոշոր ունիվերսալ առևտրային բանկ, որն 1992 թվականից աշխատում է սեփականության բոլոր ձևերի ձեռնարկությունների և անհատների հետ: 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ակտիվների քանակով բանկը զբաղեցնում է 85-րդ տեղը։ Բանկին շնորհվել է վարկունակության վարկանիշ «ruB+» մակարդակում՝ դրական կանխատեսմամբ:
«Мир» -ը ստեղծվել է 2014 թվականի հուլիսի 23-ին, ՌԴ «Ազգային վճարային համակարգի մասին» թիվ 161-FZ դաշնային օրենքի համաձայն, Ռուսաստանի Դաշնության տարածքում բանկային քարտերով բոլոր տեսակի գործարքների անվտանգությունն ու անխափան իրականացումն ապահովելու համար: Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի «Мир» – ը ստեղծվել է 2014 թվականի հուլիսի 23-ին՝ «Ազգային վճարային համակարգի մասին» թիվ 161-FZ դաշնային օրենքի համաձայն: