Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է դոլարի և ռուբլու նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ դեկտեմբերի 16-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 390,36 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,13 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 396.83 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.21 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 410.50 դրամ է, այն ավելացել է 0.21 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 425,39 դրամ միջին գնով, ինչը 0,11 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.07 դրամով և կազմել 5.86 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.37 դրամ միջին գնով, դեկտեմբերի 15-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.05 դրամով։
Բրիտանական ֆունտի առքը կատարվում է 469.19 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0.50 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 0,09 դրամով՝ կազմելով 495,62 դրամ։