Արտարժույթի շուկայական դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ դեկտեմբերի 17-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 390,12 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,39 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 396,56 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0,23 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 408.88 դրամ է, այն արժեզրկվել է 0.71 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 425,47 դրամ միջին գնով, ինչը 0,5 դրամով գերազանցում է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնին։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.07 դրամով և կազմել 5.82 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.36 դրամ միջին գնով, դեկտեմբերի 16-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.04 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 465,81 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 6,94 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 6,53 դրամով՝ կազմելով 493,75 դրամ։