Նոյեմբերի վերջի դրությամբ արդեն իսկ 614 ընկերություն 42 մլրդ դրամի սարքավորումներ և հոսքագծեր է ձեռք բերել։ Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ «Մանթաշյանց» գործարարների միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր պատկերը, տնտեսական աճի կանխատեսումները, անդրադարձել տնտեսության առաջահերթություններին, տնտեսության արտադրողականության աճին:
«Մենք այս տարի սկսեցինք տնտեսության արդիականացնման ծրագիրը, որի ներքո ընկերությունները կարող են սարքավորումներ և հոսքագծեր ձեռք բերել, իսկ կառավարությունը կսուբսիդավորի կամ սուբսիդավորում է լիզինգի կամ վարկի տոկոսները: Նոյեմբերի վերջի դրությամբ արդեն իսկ 614 ընկերություն 42 մլրդ դրամի սարքավորումներ և հոսքագծեր է ձեռք բերել:
Տնտեսության արդիականացումը և տնտեսության ընդհանուր մրցունակության բարձրացումն ունի 3 գլխավոր ուղղություն` սարքավորումների և հոսքագծերի արդիականացում, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում, ընկերություններում և գործընթացների արդիականացում»,- նշել է Քերոբյանը:
Նախարարը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին: