Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է ռուբլու և ֆունտի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ դեկտեմբերի 23-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 390,22 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ամերիկյան արժույթն ավելացել է 0,05 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 396.67 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը մնացել է անփոփոխ։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 408.89 դրամ է, գինն ավելացել է 1 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 424,61 դրամ միջին գնով, ինչը 1,27 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.09 դրամով և կազմել 5.32 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.89 դրամ միջին գնով, դեկտեմբերի 22-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.05 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 461.06 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 2.03 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 2,27 դրամով՝ կազմելով 488,25 դրամ։