Հայաստանի արժութային շուկայում այսօր՝ դեկտեմբերի 25-ի համեմատ, փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 26-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 393,76 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 403.32 դրամ միջին գնով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 410,71 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 429 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 5.33 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5,88 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 459.57 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 492,62 դրամ։