Հայաստանի արտարժույթի շուկայում արժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ փետրվարի 3-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 392,31 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթը նախորդ աշխատանքային օրվա համեմատ թանկացել է 0,42 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 398.58 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0.47 դրամով։ Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 423.19 դրամ է, գինն ավելացել է 5.13 դրամով։
Եվրոպական արժույթը վաճառվում է 437,33 դրամ միջին գնով, ինչը 5,52 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։ Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.02 դրամով և կազմել 5.48 դրամ։
Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5,85 դրամ միջին գնով, գինը փետրվարի 2-ին առաջարկվածի համեմատ մնացել է անփոփոխ։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 471.28 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 1.97 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 2,50 դրամով՝ կազմելով 495,97 դրամ։