Փետրվարի 12-ին հայաստանյան բանկերը ԱՄՆ դոլարը գնում են նվազագույնը 391, առավելագույնը՝ 395 դրամով, վաճառում՝ նվազագույնը 398 դրամով, առավելագույնը՝ 404 դրամով։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Եվրոն գնում են նվազագույնը 403 դրամով, առավելագույնը՝ 418 դրամով։ Եվրոն նվազագույնը վաճառվում է 428 դրամով, առավելագույնը՝ 440 դրամով։ Ռուսական ռուբլին նվազագույնը գնվում է 4.66 դրամով, առավելագույնը՝ 5.32 դրամով, ռուբլու վաճառքը նվազագույնըը 5.48 դրամ է, առավելագույնը՝ 5.75 դրամ։