Հայաստանի արժութային շուկայում այսօր փետրվարի 19-ի համեմատ փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ փետրվարի 20-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 388,42 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 394.83 դրամ միջին փոխարժեքով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 409,86 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 425 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 5.12 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.52 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 458 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 484 դրամ։