Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ փետրվարի 24-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,82 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,34 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 391,97 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը կորցրել է 0,37 դրամ։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 404.79 դրամ է, այն արժեզրկվել է 1.45 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 419.29 դրամ միջին գնով, ինչը 1.19 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.07 դրամով և կազմել 4.95 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.36 դրամ միջին գնով, փետրվարի 23-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 454.44 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 1.69 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 1,80 դրամ՝ կազմելով 479,94 դրամ։