Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մարտի 4-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,06 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,03 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 391 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0,13 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 404.94 դրամ է, այն արժեզրկվել է 0.79 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 419.25 դրամ միջին գնով, ինչը 0.71 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.95 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.33 դրամ միջին գնով, մարտի 3-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 451,65 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0,80 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 0,81 դրամ՝ կազմելով 476,65 դրամ։