Հայաստանի արժույթի շուկայում այսօր մարտի 5-ի համեմատ փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ մարտի 6-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 384,97 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 390,97 դրամ միջին գնով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 405.28 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 419.31 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 4,95 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.32 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 452.41 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 477,53 դրամ։