Հայաստանի արժույթի շուկայում այսօր մարտի 19-ի համեմատ փոփոխություններ չեն գրանցվել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մարտի 20-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,06 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 391.17 դրամ միջին գնով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 405.89 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 420.33 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 4,87 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.24 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 457.94 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 483,94 դրամ։