Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մարտի 25-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 384,89 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթը նախորդ աշխատանքային օրվա համեմատ մնացել է անփոփոխ։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 390.83 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.10 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 410.67 դրամ է, եվրոն արժեզրկվել է 4.26 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 425.19 դրամ միջին գնով, ինչը 4.13 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.91 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.26 դրամ միջին գնով, մարտի 24-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 461.68 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 3.08 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 3,48 դրամ՝ կազմելով 486,21 դրամ։