Հայաստանի արժութային շուկայում դոլարը դրամի նկատմամբ ամրապնդվել է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մարտի 28-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 384,94 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն ավելացել է 0,06 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 390.89 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0.05 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքը գնման ժամանակ 411.61 դրամ է, եվրոն արժեզրկվել է 0.31 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 425,58 դրամ միջին գնով, ինչը 0,50 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.02 դրամով և կազմել 4.91 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.24 դրամ միջին գնով, մարտի 27-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 464.24 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 0,05 դրամով՝ կազմելով 488,47 դրամ։