ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է մայիսի 8-ի փոխարժեքները։
Այս տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կիրակի օրվա համեմատ աճել է 0,09 դրամով՝ կազմելով 386,44 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 489.39 դրամ՝ ավելանալով 2.24 դրամով։
Եվրոյի փոխարժեքն աճել է 1,15 դրամով և կազմել 426,98 դրամ մեկ եվրոյի դիմաց։ Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 4.98 դրամ։