ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է մայիսի 11-ի արտարժույթի փոխարժեքները։
Այս տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը չորեքշաբթի օրվա համեմատ կորցրել է 0,07 դրամ՝ կազմելով 386,33 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 487.16 դրամ՝ արժեզրկվելով 0.05 դրամով։
Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.12 դրամով և կազմել 422.10 դրամ մեկ եվրոյի դիմաց։ Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 5.07 դրամ։